Մահվան ելքով պատահար Երևան-Արմավիր ճանապարհին
28.09.2016 11:15
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31029», «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը և ուղևորը՝ 1935 թ. ծնված Սերյոժա Խալաթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Խալաթյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: