Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդես» է շրջվել
Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.10-ի սահմաններում «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: