ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը բերման ենթարկվեց Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 5.40-ին, Երևան-Կիև չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման են ենթարկել  1990 թ. ծնված Էդիկ Մ.-ին, որը օգոստոսի 10-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 3-րդ մասի (առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: