ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. կա 2 զոհ, 6 վիրավոր

03.07.2017 17:05 ՃՏ պատահարներ
Հուլիսի 1-ին, ժամը 7.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 130-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ 1960 թ. ծնված Արուհի Հարությունյանը և 1984 թ. ծնված Կարինե Պողոսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը, մյուս ուղևորը, «Նիսան»-ի վարորդը և նրա 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: