Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
12.08.2019 13:16
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 226-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդ Արմեն Աղամալյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: