ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Օգոստոսի 24-ին, ժամը 01.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության   կայանից  ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման, իրականացման և «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները   Երևան-Սոչի  չվերթի ուղևոր` 1989 թ. ծնված ՌԴ քաղաքացի, Դմիտրի Կ.-ի ուղեբեռի զննության ժամանակ, ուղեբեռում գտնվող զինվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել և առգրավել  են  7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Նույն օրը, ժամը 03.30-ին, Դմիտրի Կ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: