Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է
26.08.2016 12:21
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Maple sma» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կանաչապատ գոտում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը՝ 1952 թ. ծնված Ռաշիդ Բարսեղյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: