Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ՎԱԶ-21061»-ի ուղևորը մահացել է
13.08.2016 11:11
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 13-ին, ժամը 3.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի:
Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1982 թ. ծնված Խաչիկ Ֆահրադյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: