Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը մահացել է
Մայիսի 19-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 49-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար երկաթյա արգելապատնեշին. «Օպել»-ի 27-ամյա վարորդ Գառնիկ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: