Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպել» և «Ֆոլքսվագեն». 1 զոհ, 5 վիրավոր
29.09.2018 16:22
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին՝ 1983 թ. ծնված Ինգա Արամյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 3 ուղևորները, «Ֆոլքսվագեն»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: