1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ

Տեղեկացնում ենք, որ բազմաթիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ կրկին անգամ կատարվել են ուսումնասիրություններ, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները, Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ (փոփոխությունները կատարվել են 6 ամիս փորձաշրջանով): Մասնավորապես.
1. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Հերացի փողոցից դեպի Աճառյան փողոց (վերև բարձրացող) ուղղությամբ տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.
2. Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչև Գործարանային փողոցի խաչմերուկ հատվածում տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.
3. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից  45.450  կիլոմետր հատվածում տեղակայված 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանը հանվել է, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 20 կմ/ժ-ով.
4. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից՝ 19.0 կմ հատվածում տեղադրվել է 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ճանապարհային նշանը, այսինքն 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտին նվազեցվել է.
5. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի սկիզբը նշող 5.23.1  «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշաններից հետո՝ բնակավայր մտնող երկու ուղղություններով տեղադրվել են 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշաններ, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով.
6. Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի հատվածում տեղադրված 50 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները հանվել են, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով:
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:
Ճանապարհային ոստիկանություն