ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Թամանցիների, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Ճանապարհային ոստիկանություն