ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է «ՎԱԶ-2106»-ի. կա 2 զոհ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.08.2018 16:05 ՃՏ պատահարներ
Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է «ՎԱԶ-2106»-ի. կա 2 զոհ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օգոստոսի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «FAW» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 313-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հանդիպակաց ուղեմաս, բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի և շուրջ 50 մետր առաջ հրելով` դուրս է բերել ձախակողմյան կողնակ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ, 1963 թ. ծնված Վարդան Հակոբյանը և ուղևոր, 1982 թ. ծնված Մարտին Անտոնյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: