Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բայրոնի փողոցում
03.07.2015 08:58
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու համար՝ 2015 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բայրոնի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Բայրոնի փողոցում երթևեկությունը կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից Մարկ Գրիգորյան փողոցի ուղղությամբ:
Բայրոնի փողոցի՝ Տերյան փողոցին կից փոքր հատվածում երթևեկությունը կմնա նույնը՝ երկկողմանի: