ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ որոշ փողոցներ փակ են լինելու

Մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։