ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Հերացու փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով

Նոյեմբերի 26-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1993 թ. ծնված Արման Ա.-ն և հայտնել, որ Մ. Հերացու փողոցում իրեն ծեծել են:
Պարզվել էր, որ 3 անհայտ անձինք ժամը 03.30-ին Երևանի Մ. Հերացու փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի  ծառայողները պարզել են, որ Արման Ա.-ի հետ վիճաբանել է 1988 թ. ծնված Երջանիկ Մ.-ն, որը նոյեմբերի 27-ին, ժամը 12.25-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: