ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։ 17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։