Երևանի Սեբաստիայի փողոցում ավտոմեքենաներ են բախվել
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում, բենզալցակայանի մոտ, իրար են բախվել «Տոյոտա», «Օպել Օմեգա» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: