Երևանի պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
29.09.2023 10:41
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 28-ին Թամանցիների փողոցում ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 39-ամյա Վարդգես Ա.-ին, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: