ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանից Եղվարդ տանող ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք

Երևանից Եղվարդ տանող ավտոճանապարհին հոկտեմբերի 7-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թ. հոկտեմբերի 7-ից գործարկվելու է Երևան քաղաքի Եղվարդի խճուղում (Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 2 թաղամասի մոտ) տեղադրված արագաչափ սարքը՝ Երևան քաղաքից դեպի Եղվարդ քաղաք ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: