Երևանում «Օպել»-ը գլորվել է ձորակը. վարորդը մահացել է
07.07.2014 12:24
ՃՏ պատահարներ
Հուլիսի 6-ին, ժամը 14.00-ին, 1991 թ. ծնված Աղասի Ավետիսյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհին կից ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: