Երևանում գողություն կատարած երիտասարդին հայտնաբերեցին Վանաձորում
Նոյեմբերի 6-ին, ժամը 21.00-ին, մի քաղաքացի ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Սևանի փողոցում կայանված, իրեն ամրակցված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է 2 պլանշետ, անձնագիր, սոցքարտ և զինվորական գրքույկ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արկադի Ս.-ին, որը խոստովանական ցուցմունք է տվել:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: