Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, 1969 թ. ծնված  Մարինե Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդն  իր հասցեին տևական ժամանակ տվել է հայհոյանքներ և նվաստացրել իր պատիվն ու արժանապատվությունը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանությունը կատարել է 1972 թ. ծնված  Ռուբեն Գ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 13.10-ին, Արտաշատ քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: