Երևանում հայտնաբերվել է գողության մեղադրանքով 3 հետախուզվող
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Գարիկ Պ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Ա. Հ.-ին, որը դեկտեմբերի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: