Հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
11.01.2018 13:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տաշիրի և Շենգավիթի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 19.45-ին, Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 15 շենքի մոտ հայտնաբերվել և Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Ռաֆիկ Դ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 15-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: