1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանում oրերս կատարված կողոպուտը բացահայտվեց

20.03.2018 11:12 Կողոպուտ
Երևանում oրերս կատարված կողոպուտը բացահայտվեց

Մարտի 6-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «վերին շրթունքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1949 թ. ծնված Համլետ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Ազատության պողոտայի թիվ 19 հասցեի մոտ, երկու անհայտ անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, տաբատի գրպանից բացահայտ հափշտակել 2.600 դոլար և դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Աաբկիրի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, մարտի 19-ին, ժամը 20.40-ին, Գրիբոյեդովի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարդան Մ.-ին, Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտից՝ 1982 թ. ծնված Սարգիս Մ.-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 36 շենքի մոտից՝ 1981 թ. ծնված Էդգար Ա.-ին:
Նրանք ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: