Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցկետում
26.07.2016 16:03
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 25-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցկետում հայտնաբերել և Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ին, որը 2015 թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք պատճառելը/:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: