ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց 2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

ՊՊԾ դասակի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է զանգահարել 1973 թ. ծնված Սամսոն Գ.-ն և հայտնել, որ նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Սամսոն Գ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ. զոհված եղբորը, ով ձեռք էր բերել 1992-1993թթ. Արցախյան պաշտպանական մարտերի ժամանակ:

 ***

ՊՊԾ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 20.45-ին, 1992 թ. ծնված Գոռ Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է «Մոսինի» տիպի, 7.62 մմ տրամաչափի, ակոսափող կարաբին հրազենը, 12.7 մմ տրամաչափի 4, գնդացիր 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ և ձեռքի «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 21.00-ին, 1962 թ. ծնված Հովսեփ Դ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:


***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 18.30-ին, 1976 թ. ծնված Աղասի Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, գործարանային արտադրության, ակոսափող հրացան:

 ***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 21.40-ին, 1985 թ. ծնված Արբակ Մ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ:

 ***

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 13.30-ին, 1982 թ. ծնված Հովիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: