Ատրճանակ՝ պատին ամրացված դարակից
17.05.2017 11:15
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մայիսի 16-ին, ժամը 11.35-ին, 1975 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել «10377», «WAFFENFABRIK STEYER» գրառումով ատրճանակ ու հայտնել, որ Աքորի գյուղի իրենց այգու նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է պատին ամրացված դարակից, և որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: