Զենք-զինամթերք՝ կամավոր
18.08.2017 11:03
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 20.15-ին, 1964 թ. ծնված Էռնեստ Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 12 փամփուշտ և 5 հրապայթուցիչ:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ու ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, 1953 թ. ծնված Հասմիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ, նռնակ՝ առանց պայթուցիչի, և նռնակի պայթուցիչ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: