1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց 2017». քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում կամավոր

Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հովսեփ Բ.-ն և ներկայացրել ծխագլան, 227 դետոնատոր, նռնականետի արկ, տարբեր մմ տրամաչափի 53 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ:

***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 11.30-ին, 1988 թ. ծնված Հայկ Ն.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 5 և 5.45 մմ տրամաչափի 113 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 11.40-ին, 1948 թ. ծնված Սուսան Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70, «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 12.00-ին, 1984 թ. ծնված Ատոմ Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի 7 փամփուշտ, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 4, «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ և լուսարձակիչի 1 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: