Հանձնեց զոհված ընկերոջ զենք-զինամթերքը
Ոստիկանության Գուգարքի բաժնի և ՊՊԳՎ Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1963 թ. ծնված Արայիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-7» տիպի նռնականետ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, նռնակի նմանվող իր, «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, կարճեցված, մեկփողանի որսորդական հրացան ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է Վահագնի գյուղի վարչական տարածքում` Փամբակ գետի ափին գտնվող լքված կիսաքանդ տնակի տակ` թաքստոցում, և պատկանել է ազատամարտիկ, հանգուցյալ ընկերոջը, ով նշվածը ձեռք էր բերել 1990-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: