ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերք՝ Արմավիրի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Արմավիրի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Հայկուշ Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 220 փամփուշտ և հայտնել, որ դրանք հայտնաբերել է իրենց տան նկուղում, պատկանել են ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած իր մարտական ընկերոջը: