ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնեց զոհված հոր զենք-զինամթերքը

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 17.30-ին, 1985 թ. ծնված Արտյոմ Թ.-ն հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք, ինքնաշեն ձեռքի նռնակ, 5.45 մմ տրամաչափի՝ 10, 7.62 մմ տրամաչափի՝ 22 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և պատկանել են 1994 թ. զոհված հորը, ով դրանք բերել էր 1992-1994թթ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: