ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց: Կատարողը կալանավորված է

05.12.2016 10:10 Գողություն

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու և 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ն:
Դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա կալանավորվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: