ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգահարելու պատրվակով խնդրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի

06.12.2013 13:48 Կողոպուտ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել  1980 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի փողոցում ոմն Հրաչ, զանգահարելու պատրվակով, իրենից խնդրել է իր բջջային հեռախոսը, սակայն բացահայտ հափշտակել է և դիմել փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչը  1976 թ. ծնված, նախկինում դատված Հրաչյա Մ.-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ին, Հրաչյա Մ.-ն իր տնից բերման է ենթարկվել բաժին, որտեղ  նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված հեռախոսը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: