ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ

06.12.2015 16:06 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.35-ին,  ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ  Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասում, նույն գյուղի  գյուղապետը ճնշում է գործադրում հանձնաժողովի նախագահի վրա, խոչընդոտում բնականոն աշխատանքին, իսկ տեղում  ծառայություն կատարող ոստիկանության վերակարգը որեւէ միջոց չի ձեռնարկում։
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը ընտրատարածքում վիճել է հանձնաժողովի նախագահի հետ այն հարցի շուրջ, որ վերջինս տեսանկարահանում  է կատարել ընտրատեղամասում։ 
Ոստիկանության աշխատակիցների կողմից իրավիճակը շտկվել է։ Հանձնաժողովի նախագահը հերքել է այն փաստը, որ ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել։ Նշել է, որ ոստիկանները անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ։