Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց զբոսայգում
05.03.2022 12:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 4-ին Օղակաձև զբոսայգում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 34-ամյա Լևոն Ա.-ին, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: