ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զգուշացեք խարդախներից. օրավարձով վերցրել է 800 դոլարանոց սարքն ու 40.000 դրամի դիմաց գրավադրել գրավատանը

14.04.2015 11:03 Խարդախություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Արաբկիրի 49-րդ փողոցի թիվ 14 տան մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ս.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 5-ին Երևանի Մ. Հերացու փողոցի 20 շենքի բնակարաններից մեկում 1966 թ. ծնված Արմեն Ի.-ից օրավարձով վերցրել է 800 դոլար արժողությամբ լուսանկարչական սարք, որը նույն օրը 40.000 դրամի դիմաց գրավադրել է Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: