ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զգուշացեք, խարդախություն է. հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել

30.09.2014 15:11 Խարդախություն

Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին դիմած կինը հայտնում էր, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը Արենի գյուղում գտնվող իր տաղավարից գնումներ է կատարել և վճարել 1.000 ՌԴ ռուբլի, որի վրա, ինչպես հետո է նկատել, ռուսերեն գրված է եղել՝ «Վճարման միջոց չի հանդիսանում»:
Ոստիկանները պարզել են, որ գնումները կատարել է 1974 թ. ծնված Աշոտ Մ.-ն: Նա նշված տաղավարից գնել էր 4 լ գինի և 2 լ դեղձի օղի, որի դիմաց պետք է վճարեր 10.000 դրամ, սակայն վճարել է ՌԴ 1.000 ռուբլանոցի նմանությամբ հուշանվեր թղթադրամ:
Աշոտ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ևս մեկ հուշանվեր թղթադրամ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: