ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ Էստոնական փողոցում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էստոնական փողոցի դպրոցի մոտ գտնվող աղբամանների տակ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 7 շենքի դիմացի մայթեզրին գտնվող աղբամանների տակ հայտնաբերել է պոլիէթիլային պարկ, որի մեջ առկա էր մեկփողանի ատրճանակ, տարբեր տրամաչափի 15 փամփուշտ, փամփշտատուփ, 2 գլան և մի քանի տասնյակ մետաղե գնդիկներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: