ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ կամրջի տակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նուբարաշենի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է տարբեր տրամաչափի 630 փամփուշտ, 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 2 դետոնատոր և 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: