ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ 1971 թ. ծնված Արման Գ.-ն՝ ինքնաշեն կրակող սարք և արկի երկու գլխիկ:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Սարիբեկ Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 74 փամփուշտ, ինքնաձիգի ժապավեն և ինքնաձիգի փամփշտատուփ:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հովհաննես Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և 5.45 մմ տրամաչափի 42 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ն և կամավոր հանձնել 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: