ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Աշտարակի բաժնի և բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 18.10-ին, 1988 թ. ծնված Վահան Զ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 2 պահունակ, 23 մմ տրամաչափի` 1, 5,45 մմ տրամաչափի 44 և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 12.15-ին, 1960 թ. ծնված Գևորգ Ս.-ն կամավոր հանձնել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 27 և 5,46 մմ տրամաչափի 29 փամփուշտ:


***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 19.00-ին, 1963 թ. ծնված Հայկ Խ.-ն կամավոր ներկայացրել է 5,45 մմ տրամաչափի 29 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 15.30-ին, 1961 թ. ծնված Վարոս Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: