Զենք-զինամթերք՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին
07.05.2015 09:24
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, Նորաշեն գյուղի աղբանոցում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Ալագյազ-Արթիկ ճանապարհից 11 մ հեռավորությամբ գտնվող հատվածից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, ականատիպ առարկա, կտորե պարկով վառոդի փաթեթ` 511 գ կշռով, 1 փաթեթ պայթուցիչ և տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: