Զենք-զինամթերքը հանձնեցին ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Վալոդյա Խ.-ն կամավոր հանձնել է 12,7 մմ տրամաչափի` 2, 7.62 մմ տրամաչափի գնդացրի 33 փամփուշտ, 19 հատ 7.62 մմ տրամաչափի և 19 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 41 փամփուշտ և փաթեթավորված տրոտիլ` մալուխով:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Ստեփան Մ.-ն կամովին հանձնել է «TT» տիպի ատրճանակի 7.62 մմ տրամաչափի` 3, 5,45 մմ տրամաչափի 12 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 10 փամուշտ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: