Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Զեդեա գյուղում
22.08.2020 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 21-ին Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղում հայտնաբերվել և Վայքի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: