ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զեյթունում ծառայություն իրականացրած պարեկները մարտական ատրճանակ, մահակ ու թմրամիջոց են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ապրիլի 14-ի գիշերը ապօինի զենք-զինամթերք պահելու դեպք են բացահայտել։ Ժամը 00.45-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Երիտասարդն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել մահակ, իսկ սրահի պայուսակից՝ գործարանային համարով 9 մմ տրամաչափի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 12 փամփուշտով։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։