ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1974 թ. ծնված Կոլյա Մ.-ն կամավոր հանձնել  է հակահետևակային ական, ականի 7 պայթուցիչ,   ինքնաձիգի 2 պահունակ, տարբեր տրամաչափի 108 փամփուշտ:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1939 թ. ծնված  Պարգև Ժ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 130 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:

***

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արտակ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: