ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Մեխակ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Սանասար Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 14, 7.62 մմ տրամաչափի 58 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Գրիգոր Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 64, 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ԱԿՍ ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, ուսումնական 1 նռնակ՝ պայթուցիչով, և նռնակի 1 պայթուցիչ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: